10:05 , 24 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Վիկտոր Յանուկովիչը արդեն երկար տարիներ է՝ քաղաքացիական կին ունի՝ Լյուբով Պոլեժայը: Այս մասին Facebook-ում գրել է «Ուկրաինսկայա պրավդա»-ի նախկին լրագրող Սերգեյ Լեշչենկոն:
«Քանի որ հեղափոխականները եղել են Հոնկեում, ու բոլորն են տեսել, ապա իրերը իրենց անուններով կոչելու ժամանակն է: Այսպես. ձեր առաջ Վիկտոր Յանուկովիչի քաղաքացիական կինն է՝ տեղացի Ենակիևո Լյուբով Պոլեժայը»,- ՈՒՆԻԱՆ-ը մեջբերում է լրագրողի խոսքերը:
Լեշչենկոն հավելել է, որ Յանուկովիչն ու Պոլեժայը արդեն երկար տարիներ միասին են, ընդ որում՝ «Յանուկովիչը պաշտոնապես ամուսնալուծված չէ իր Լյուդմիլայից»: