09:29 , 24 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Լոնդոնի հիվանդանոցում մահացել է դաշնակահարուհի Ալիսա Հերց Զոմերը, ով համարվում է Հոլոքոստ վերապրած ամենատարեց մարդը: Նա 110 տարեկան էր: Դաշնակահարուհու մահվան մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները՝ հաղորդում է BBC-ն:
Նա ծնվել է Պրահայում՝ հրեական ընտանիքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա երկու տարի անցկացրել է Տերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբարում: