Երեկ լրացավ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի 75–ամյակը


13:54 , 2 հուլիս, 2012

Հուլիսի 1–ին լրացավ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի 75–ամյակը, ինչի կապակցությամբ սրտանց 
շնորհավորում եմ նրան ծննդյան 75–ամյակի կապակցությամբ։
Ավելի քան կեսդարյա բեմական գործունեության ընթացքում նրա մարմնավորած կերպարներով՝ լինի թատրոնում, թե կինոյում, սերունդներ են դաստիարակվել։ 
Կարեն Ջանիբեկյանը պատկառելի վաստակով, կենսափիլիսոփայությամբ դասվում է հայ բեմարվեստի մեծերի շարքին: 
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ հայ արտիստն ապրի երկար և իր ներկայությամբ նոր ու կենսական լիցքեր հաղորդի իր արվեստի բազմահազար երկրպագուներին ու մեր ողջ ժողովրդին։