Գերագույն ռադայի խոսնակը պատրաստ է հրաժարական տալ, երբ ձևավորվի գործադիր իշխանությունը


08:34 , 24 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ անմիջապես այն բանից հետո, երբ ձևավորվի գործադիր իշխանությունը:

«Ես չեմ ձգտել այդ պաշտոններին, և գործադիր իշխանության վերականգնումից հետո, որին ժողովուրդը կվստահի, պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ»,-հայտարարել է նա հեռուստաուղերձում, որը հեռարձակել է «Ռադա» հեռուստաալիքը:

Նա ընդգծել է՝ քանի դեռ խորհրդարանի ղեկավարի պաշտոնին է, կանի ամեն ինչ՝ Ուկրաինայում պահպանելու խաղաղությունն ու համաձայնությունը:

Նա կարևոր է համարել դիմակայության վերացումն ու պետությունը զարգացման եվրոպական ուղի վերադարձնելը: 

Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է կոշտ դիմակայություն ցուցաբերել անջատողականության ցանկացած դրսևորման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնձգության դեմ: