Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանում սիրիացի փախստականների ճամբար


08:10 , 24 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանի Բեքաա նահանգի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբար: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

Ջոլին այցելել է Լիբանան՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, և կանգ առել նահանգի Զահլե քաղաքում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու, որտեղ մոտ 300 հազար սիրիացի փախստականներ են բնակվում:

Նշվում է, որ այցը կատարվել է առանց ԶԼՄ-ներում մեծ աղմուկի, քանի որ նրան ուղեկցող անվտանգության ծառայությունը շփում թույլ չի տվել լրագրողների հետ: Տեղացի որոշ լրագրողներ հայտնել են, որ Ջոլիին տեսել են դեմքը շարֆով ծածկած: