Վախճանվել է ականավոր աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը


16:47 , 23 փետրվար, 2014

2014 թ. փետրվարի 22-ին, կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը: 
Լինելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում` նա գլխավորեց աստղաֆիզիկայում հրթիռային տեխնիկայի կիրառության հետազոտությունները: Նրա անվան հետ է կապված աշխարհում առաջին արբանյակային աստղադիտարանների ստեղծումը: 
Նրա ղեկավարությամբ են նախաթռիչքային պատրաստում անցել տասնյակ տիեզերագնացներ: 
Լայն հասարակությանը հայտնի են նրա փիլիսոփայական էսսեների գրքերը նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը: Պարգևատրվել է Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ:
Ցավակցում ենք ակադեմիկոս Գ. Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին: