15:56 , 23 փետրվար, 2014
Operativ.am-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մամուլի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ժամանակավորապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի լիազորությունները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով УНН-ին:
Այս որոշմանը սատարել է Խորհրդարանի 285 պատգամավոր: Ավելի վաղ Տուրչինովը հանդես էր եկել նոր կառավարություն ձևավորելու առաջարկով:
Նման զարգացումներ Ուկրաինան չէր սպասում, սակայն համախմբվածությունը նպաստեց, որպեսզի հասարակության բողոքի ձայնը տեղ հասնի: