Ուկրաինայում Փարաջանովի մասին ֆիլմ են նկարահանում. այն կներկայացվի Կաննի փառատոնին


13:09 , 2 հուլիս, 2012

Ուկրաինայի Լվովի շրջանի Դրոգոբիչի բանտում ֆիլմ են նկարահանում հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին: Ֆիլմում Փարաջանովին մարմնավորելու է հայկական ծագմամբ ֆրանսիացի դերասան Սերժ Ավետիկյանը, ով անձամբ է ճանաչել կինոռեժիսորին: Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի Կաննի միջազգային կինոփառատոնի ընթացքում: Բյուջեն կազմում է 2 միլիոն եվրո: Ֆիլմը պատմելու է ռեժիսորի բանտում անցկացրած տարիների մասին: Ֆիլմի ռեժիսորը նշել է, որ ինքն է ընտրել Դրոգոբիչի բանտը, քանի որ այն շատ նման է այն բանտին, որտեղ իր բանտարկության 5 տարիներն է անցկացրել Փարաջանովը: