23:58 , 22 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Կիևի Բորիսոգլեբի փողոցում հարձակվել են Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա: Այս մասին հաղորդում է «5-րդ ալիք»-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Կոմկուսը այս տեղեկությունը պաշտոնապես ոչ մի կերպ չի մեկնաբանում, իսկ միջադեպի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:
Հարձակվողները փողոց են դուրս բերել կուսակցության խորհրդանշանները և դրոշները: