Տիմոշենկոյի ազատ արձակումը պատմական պահ է. Եվրախորհրդարանի նախագահ


23:24 , 22 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը Եվրոպայի և Ուկրաինայի համար համարում է պատմական պահ՝ փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:

«Եվրախորհրդարանի անունից ջերմորեն ողջունում եմ Յուլիա Տիմոշենկոյի բանտից ազատ արձակման մասին հաղորդագրությունը: Դա Եվրոպայի և Ուկրաինայի համար պատմական պահ է: Իմ մտքերը Յուլյայի, նրա ընտանիքի և համախոհների հետ են»,- իր հայտարարության մեջ ասել է Շուլցը: 

Նա նշել է, որ Ուկրաինայում իրավիճակը արագ փոփոխվում է: 

«Ողջունելի և կարևոր են մայիսի 25-ին նախագահական ընտրությունների մասին հայտարարությունները: Ուկրաինայում փոփոխություններ են կատարվում: Ես հարգանքի տուրք եմ մատուցում խաղաղ ցուցարարներին և կոչ եմ անում հանգստություն պահպանել»,- ավելացրել է նա:

Շուլցը նաև շնորհակալություն է հայտնել Փեթ Կոքսին և Ալեքսանդր Կվասնևսկուն Տիմոշենկոյի ազատ արձակման հիմքերի ստեղծմանը ցուցաբերած աջակցության համար: