Գրիգորի Լեպսին անհապաղ վիրահատել են


23:10 , 22 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Գրիգորի Լեպսի ստամոքսի խոցը պայթել է, նա հայտնվել է հիվանդանոցում և ենթարկվել անհապաղ վիրահատության: Հայտնի է, որ 46-ամյա երաժշտի ստամոքսում արյունահոսություն է սկսվել համերգից առաջ:

Ներկայում Լեպսը գտնվում է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում և հիվանդանոցում մի քանի շաբաթ կանցկացնի՝ գրում է Viva.ua կայքը: