Առանց հայր մնացած լիքը ընտանիքների հետաքրքիր չէ՝ Տիմոշենկոյի նման սրիկան բանտում կլինի, թե ազատության մեջ


23:04 , 22 փետրվար, 2014

Երևան Մոլի բացումը չօգնեց ուկրաինամոլ ազգիս:
Էն 3 տարեկան երեխան, որ առանց հայր է մնացել, ու էդպիսի լիքը ընտանիքներ, որ առանց հայր են մնացել, իրենց շատ պետք է Տիմոշենկոյի նման սրիկան բանտում կլինի, թե ազատության մեջ: Յանուկովիչի նման սրիկան նախագահի աթոռին կլինի, թե էլեկտրական աթոռին: Էդ մարդիկ մեղմ ասած թքած ունեն:
Հիմա մի էսպիսի բան: Բոլոր լրատվամիջոցները խոսում են Մայդանում զոհվածների մասին: Իսկ գիտեք ինչքան մարդ է զոհվել ոչ մայդանում այդ նույն ընդիմադիրների ձեռքով: Տանը նստած, աշխատավայրում, մեքենայի մեջ: Մարդիկ չեմ զոհվել հրազենից: Ուկրաինական ընդիմությանը մեծ քանակությամբ սիբիրյան խոց առաջացնող փոշի է բաժանվել: Ինչպես նախկինում գործում էին ահաբեկիչները, այդ նույն սցենարով նամակներ են սկսվել ուղարկվել պաշտոնյաներին ու նրանց ընտանիքներին: