Ֆիլիպիններում է գտնվում աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը
12:59 , 2 հուլիս, 2012
Լոլոնգ անունով կոկորդիլոսը հպարտություն, վախ, ուշադրություն և զբոսաշրջիկներ է բերել Ֆիլիպիններին, որի փոքրիկ քաղաքներից մեկում էլ նրան բռնել էին: Այժմ այդ կոկորդիլոսը նաև համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Ինչպես հաղորդում է AJC.com-ը, հսկան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհում ամենամեծ կոկորդիլոս, որը գտնվում է գերության մեջ:
Լոլոլնգը ունի 6.17 մետր երկարություն և ավելի քան 1 տոննա քաշ: Նրան բռնել էին անցած սեպտեմբերին: Այս մասին կիրակի օրը հայտնել է Գինեսի ներկայացուցիչ Էն-Լիզ Ռոուզը: