22:09 , 22 փետրվար, 2014
Operativ.am-ը գրում է.
Վերջերս հայտնի դարձավ, որ Ժաննա Ֆրիսկեի ամուսինը վերադարձել է Մոսկվա, որպեսզի չկորցնի աշխատանքը: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա սկսել է նկարահանվել «Հանրապետության սեփականությունը» շոուի շարունակության մեջ:
Սակայն այս ամեն այնքան էլ այդպես չէ: Դմիտրին, վեռադառնալով Մոսկվա, այդպես էլ չի աշխատել:
Նրա ծրագրերում, ոչ մի նկարահանում չկա, և շատրը կարծում են, որ նա շուտով կվերադառնա ԱՄՆ, սակայն այս անգամ իր հետ կտանի նաև 10 ամսական երեխային, հաղորդում է Фонтанка.ру-ն:
Հիշեցնենք, որ երգչուհին բուժման կուրսեր է անցնում Նյու Յորքում, և այս պահին նրան հանգիստ են տվել, որից հետո նորից կշարունակի բուժվել:
Վերջերս համացանցում հայտնված լուսանկարներից կարելի է նկատել, թե Ժաննան արտաքնապես ինչքան է փոխվել:
Այս մասին բժիշկները ասելեն, որ նրա արտաքինը կվերականգնվի միայն հորմոնալ թերապիայի վերջում: