21:56 , 22 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մարդիկ, ովքեր Յանուկովիչի նստավայր «էքսկուրսիա» են գնացել, ցնցված են այնտեղ տիրող շքեղությունից:
Յանուկովիչի նստավայրը աստիճանաբար ավելի մարդաշատ է դառնում՝ հաղորդում է ТСН-ը: Այժմ նստավայրի մուտքն ազատ է:
Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչները պահպանում են նստավայրը թալանից:
ТСН-ի լրագրողներին հաջողվել է լինել նախագահական սաունայում: Դրա տարածքը 100 քառ.մ է: Սաունայում շքեղ է, մասնավորապես՝ այնտեղ կա ոսկեզօծ բիդե: Դարակների վրա են մնացել կարապների տեսքով ծալված սրբիչները և կարմիր վարտիք: