21:44 , 22 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ Վիկտոր Յանուկովիչն այլևս երկրի նախագահ չէ և 2014թ.-ի մայիսի 25-ին նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ:
«Յանուկովիչն այլևս նախագահ չէ: Կողմ են քվեարկել 328 պատգամավորներ»,- հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հեռուստաուղերձ է հղել, որտեղ հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել երկրի ղեկավարի պաշտոնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ