21:32 , 22 փետրվար, 2014
Diplomat.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ իր ավտոշարասյան վրա այսօր կրակել են, սակայն ոչ մի բան նրան չի ստիպի ո՛չ հրաժարական տալ, ո՛չ էլ լքել երկրիը, հայտնում է ռուսական << Россия 24 >> լրատվականը:
Ուկրաինայի պառլամենտում սպասում են Վիկտոր Յանուկովիչի գրավոր հայտարարությամբ հրաժարականին: Պատգամավորները հայտարարում են, որ իբր նրանք նախագահի կողմից բանավոր արդեն հրաժարականի մասին լսել են: Այդ մասին հայտնում են <<Բատկիվշինա>> կուսակցության ներկայացուցիչները: Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավորները արտակարգ խորհրդակցության էին հրավիրվել:
Նախագահի խորհրդական Աննա Գերմանը պնդում է, որ Յանուկովիչը ոչ մի պարագայում չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա խոսքերով, նախագահը այս պահին Խարկովում է, որտեղ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և ելույթ ունեցել տեղական հեռուստատեսությամբ:
Հաղորդագրություն է տարածվել նաև այն մասին, որ պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը շտապ մեկնել է Ղրիմ և դեռ շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ