19:36 , 22 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
«Ռադայի ընդունած բոլոր որոշումներն անօրինական են, ես ոչինչ չեմ ստորագրի»,- այս մասին ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, «UBR» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Նա նշել է, որ մտադիր է շարունակել բանակցությունները Եվրամիության հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Յանուկովիչը շեշտել է, որ մտադիր չէ հեռանալ Ուկրաինայից:
«Թե ինչ ենք անելու հետո, ես ամեն օր հրապարակային կասեմ: Ես մնում եմ Ուկրաինայի տարածքում, ես կոչ կանեմ բոլոր միջազգային դիտորդներին, միջնորդներին, որոնք մասնակցել են այս քաղաքական հակամարտությանը, որպեսզի նրանք կանգնեցնեն բանդիտներին. դա ընդդիմություն չէ, դա բանդիտներ են: Խորհրդարանից դուրս գալուց պատգամավորներին ծեծում են, նրանց վրա քարեր նետում, ահաբեկում»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ