Յանուկովիչը հայտնել է Ռադայի նախկին խոսնակ Ռիբակի վրա հարձակվելու մասին


19:18 , 22 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ռադայի նախկին խոսնակ Վլադիմիր Ռիբակի վրա հարձակվել են:

«Նրան ծեծել են: Նա գալիս էր ինձ մոտ: Ճանապարհին նրա ուղղությամբ կրակել են: Նա խնդրեց, որպեսզի ես իրեն տանեմ: Ես նրան տարա և ուղարկեցի Դոնեցկ՝ բուժման»,- նախագահի խոսքերը մեջբերում է Interfax-ը:

Յանուկովիչը նաև նշել է, որ Ռեգիոնների կուսակցությունը լքած պատգամավորները եղել են ուժեղ ճնշման տակ: «Մարդիկ կան, ովքեր չեն դիմացել և վախեցել են իրենց ընտանիքների համար: Կան նաև դավաճաններ»,- խոստովանել է նա:

Ընդհանուր առմամբ Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը լքել է 23 մարդ: