18:30 , 22 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ամերիկյան կարգավորիչ մարմինները կասկած են հայտնում հնդկական դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ՝ գրում է meddaily.ru-ն:
Բանն այն է, որ հնդկական ընկերությունները կեղծում են դեղամիջոցների թեստավորման արդյունքները և վաճառում դրանք: Չինովնիկները արգելանք են սահմանել մի քանի դեղամիջոցների վրա, որոնք վաճառվել են իբրև Cipro հակաբիոտիկ, Neurontin ցավազրկող: Արգելանքի տակ հայտնված դեղամիջոցներից է նաև Accutane-ը:
Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ Հնդկաստանն ապահովում է ԱՄՆ շուկայի դեղատոմսով դուրս գրվող ջեներիկների և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղորայքի ավելի քան 40 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, ստուգման են ենթարկվել ավելի քան 100 հնդկական ընկերություններ: Բավականին տուժել է դեղագործական գիգանտ հանդիսացող Ranbaxy ընկերությունը: Ի դեպ, վերջինս անցած տարի 500 մլն դոլարի տուգանք էր վճարել:
Նշենք, որ Հնդկաստանը տարեկան 15 մլրդ դոլարի դեղորայք է արտահանում, սակայն այժմ իրավիճակը կարող է փոխվել: Չէ՞ որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանում արտադրվող դեղորայքի 20 տոկոսը կեղծ է, և այդ մասին գիտեն բոլորը: