Տիմոշենկոյի ազատ արձակման լուրերը հակասական են


18:06 , 22 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Յուլյա Տիմոշենկոյի պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Լիսովան հերքել է տեղեկությունն այն մասին, թե նախկին վարչապետը արդեն ազատ է արձակվել գաղութի հիվանդանոցից, այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Ավելի վաղ Լիսովան Associated Press-ին հայտնել էր, թե Տիմոշենկոն արդեն իսկ ազատ է արձակվել: Իսկ այժմ, աղբյուրի փոխանցմամբ, հայտարարել, թե նման բան չկա։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վկայակոչում է Տիմոշենկոյի դստերը` Եվգենիային, և հայտնում, որ նախկին վարչապետը ազատության մեջ է, նրան դիմավորելու են գնացել համակիրներն ու ընտանիքի անդամները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ