Ռուսաստանի ԱԳՆ-ն վրդովված է Ուկրաինայում ավտոբուսի վրա կրակոցներից


17:54 , 22 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարարությունում վրդովված են Ուկրաինայում ավտոբուսի վրա բացված կրակոցների առնչությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի քաղաքացի: Այդ մասին հաղորդվում է նախարարության կայքում:

«Ռուսաստանում վրդովված են Ուկրաինայի Ռովենսկայա շրջանում փետրվարի 21-ին տեղի ունեցած սադրանքի առնչությամբ: Կարպատներ հանգստի մեկնող բելառուսական Գոմել քաղաքից զբոսաշրջիկների ավտոբուսը ենթարկվել է գրոհայինների կողմից կրակոցների»,- ասված է հաղորդագրությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ