17:48 , 22 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել ««Ֆուջեյրա» միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես հաղորդում է Delfi.lt-ն, Յանուկովիչի նախագահական ինքնաթիռը «Ֆուջեյրա» օդանավակայանում վայրէջք է կատարել փետրվարի 22-ին, ժամը 04:30-ի սահմաններում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում նաև այն մասին, որ փետրվարի 21-ին Ուկրաինայի նախագահը լքել է Կիևը և ուղևորվել է Խարկով: Ինչպես հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին գաղտնի մնալու պայմանով տեղեկացրել է Ուկրաինայի Սպիտակ տան աշխատակիցը:
Ուկրաինայի խորհրդարանում Նախագահ Վիկտոր Յանուկովիչի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն հայտարարել էր, որ չգիտի, թե որտեղ է գտնվում երկրի ղեկավարը: «Ես չեմ կարող ասել, թե այս պահին որտեղ է գտնվում երկրի ղեկավարը: նրա գտնվելու վայրի մասին ես տեղեկություն չունեմ: Ես գիտեմ, որ շատ են խոսակցությունները Յանուկովիչի գտնվելու վայրի մասին, սակայն ոչինչ չեմ կարող ասել»,-ասել էր նա: