Ֆրանսիացի դպրոցականները արաբերեն կսովորեն


16:46 , 22 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիական հասարակությունում տարբեր ազգությունների ինտեգրման կուրսը վերսկսվել է: 

Անցած շաբաթ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն խնդրագիր էր ստացել խտրականության դեմ պայքար մղելու մասին, որը հավանության էր արժանացել երկրի նախարարների կողմից:

Դրա համաձայն՝ հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել կրթության ոլորտին, գրում է Le JDD-ը: 

Որպես կոնկրետ միջոցառում քաղաքական գործիչներն առաջարկում են դպրոցական ծրագրում մտցնել այնպիսի դիսցիպլիններ, ինչպիսին է արաբերենը, հինդին կամ չինարենի մանդարինյան բարբառը: 

Սակայն Ֆրանսիայի ընդդիմությունը կարծում է, որ ինտեգրման քաղաքականությունը չպետք է դարձնել վաղվա օրվա գերակայություն: