Հռոմում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել


17:24 , 22 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում Հռոմում օրվա ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասել է 20.6 աստիճանի, գրում է euromag.ru-ն:

Նախկինում երբեք փետրվարն այսքան տաք չի եղել: 20.6 աստիճանը բացարձակ ռեկորդ է, քանի որ նախկին ռեկորդը գրանցվել է 1892 թվականին, երբ ջերմաստիճանը բարձրացել էր 19.9 աստիճանի:

Տաք եղանակը պահպանվում է միայն Հռոմում: Հատկանշական է, որ օրերս Մյունխենում 19.4 աստիճան տաքություն էր գրանցվել: