14:31 , 22 փետրվար, 2014
Emedia.am-ը գրում է.
Վիկտոր Յանուկովիչի ու ուժայինների՝ Կիևից հեռանալուց հետո ընդիմության ձեռքն է անցել նաև Կիևից ոչ հեռու գտնվող նախագահական «Մեժիգորյե» նստավայրը։
Մեժիգորյեն հիմնովին վերակառուցվել էր Յանուկովիչի նախագահ դառնալուց հետո։ Նստավայրի ճոխության շուրջ Ուկրաինայում իսկական լեգենդներ էին պտտվում։ Նրանցից մեկի համաձայն, Յանուկովիչն ուներ անգամ ոսկե զուգարանակոնք։ Այդ «ոսկե զուգարանակոնքը» դարձել էր թևավոր խոսք՝ բնութագրելու իշխանավորների հարստությունն ու ժողովրդի թշվառ վիճակը։ Ուստի պատահական չէ, որ բազմաթիվ լրագրողներ ու հետաքրքրասեր մարդիկ այժմ ուղևորվում են այնտեղ՝ եղածին սեփական աչքով ծանոթանալու համար։ Այս պահին ընդդիմության ջոկատներն ու մի քանի պատգամավորներ հսկում են այն՝ նստավայրի թալանը թույլ չտալու համար։ Լրագրողներին ու մարդկանց դեռ ներս չեն թողել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ