Յանուկովիչը գտնվում է Խարկովում. նախագահի խորհրդական


14:00 , 22 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում, որտեղ այսօր կշփվի ընտրողների հետ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, նախագահի խորհրդական Աննա Գերմանը, հաղորդում է УНН-ն: Նա հայտնել է նաև, որ Յանուկովիչը կստորագրի նախօրեին Գերագույն ռադային կողմից ընդունված օրենքները: 

«Ուկրաինայի նախագահը Խարկովում է: Նա մեկնել է այնտեղ երեկոյան: Այսօր նա կհանդիպի ընտրողների հետ, ինչպես նաև ելույթ կունենա Խարկովի հեռուստատեսությամբ: Նախագահը չի մասնակցի այդ համագումարին, որը կազմակերպվում է Խարկովում»,- հաղորդել է Գերմանը: Խոսքն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների պատգամավորների համագումարի մասին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ