Հրանտ Մելքումյանը հաղթեց Գրացում


13:21 , 22 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, Ավստրիայի Գրաց քաղաքում ավարտված օփենում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 88 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը, տեղեկացնում է armchess.am-ը: Մելքումյանը մոտակա մրցակիցներից առաջ անցավ մեկ միավորով: