12:16 , 22 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ուկրաինայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը, կառավարությունն ու Գերագույն ռադան, ընդդիմադիրները վերահսկում են նաև Ներքին գործերի նախարարությունը: Նախագահ Յանուկովիչը Կիևից շտապ հեռացել է: Նրա գտնվելու վայրն անհայտ է: Լուրեր են տարածվել, որ նա շտապ հեռացել է Խարկով, բայց նրա օդանավը քաղաքում վայրէջք չի կատարել: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ Յանուկովիչի ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով:
Ուկրաինայի գերագույն ռադայի օրակարգում է նախագահ Վիկտոր Յանուկովիչին իմփիչմենթի ենթարկելու օրինագիծ, Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ, պաշտոնից ազատվել է Ներքին գործերի նախարարը: Միաժամանակ խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն Ուկրաինիայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ կարձակվի բանտից: Իշխանության ընդունած որոշման համաձայն, երկրում կանցկացվեն նախագահի արտահերթ ընտրություններ, կձևավորվի նոր կառավարություն ու կլինի նոր համաներում զանգվածային ցույցերի մասնակիցների համար: Ուկրաինայի կառավարությունը շարունակում է պառակտվել: Հրաժարական են տվել նախագահ Յանուկովիչի երեք խորհրդականները: Հակակառավարական ցուցարարների շարքերը համալրվում են: Ակտիվիստների ճակատ են անցել Ռեգիոնների կուսակցության ևս 28 պատգամավոր: Ուկրաինայում փետրվարի 22-ն ու 23-ը հայտարարվել է սգո օր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ