Յանուկովիչի 3 խորհրդականները հրաժարական են ներկայացրել


11:54 , 22 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Երեկ հայտնի է դարձել, որ հրաժարական են ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միանգամից 3 խորհրդական: 

Նախ՝ Յանուկովիչի վարչակազմի աղբյուրը Interfax-ին հայտնել է, որ իր պաշտոնից հեռացել է Յանուկովիչի խորհրդական Իրինա Ակիմովան, որը հանդիսանում էր նաև Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը նախարարների կաբինետում:

Բացի այդ՝ հրաժարական է ներկայացրել Յանուկովիչի խորհրդական Վիտալի Գրամոտնյովը, հայտնել է գործակալության զրուցակիցը:

Հաղորդվում է նաև մեկ այլ խորհրդականի հրաժարականի մասին: Խոսքը Միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Գոնչարուկի մասին է: