10:32 , 22 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ապահովագրային վճարների ընդհանուր չափը, որը կստանան ձյան առատ տեղումներից տուժած Ճապոնիայի բնակիչները, հասնում է ռեկորդային՝ 60 մլրդ իենի (մոտ 600 մլն դոլար): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ապահովագրային վճարները կծածկեն բնակիչների առողջությանն ու գույքին հասցված վնասը: Տեղի ապահովագրական ընկերությունների մասնագետների գնահատականներով՝ այդ գումարը կդառնա ամենամեծը, որը երբևէ վճարվել է երկրում ձյան տեղումների հետևանքների համար:
Ձյան առատ տեղումների հետևանքով երկրում մահացել է ավելի քան 30, վիրավորվել առնվազն 3000 մարդ: