10:58 , 2 հուլիս, 2012
Ռուբեն Հայրապետյանն այլևս Ֆեյսբուքում էջ չունի: Վահե Ավետյանի մահվանից հետո նա փակել է իր ֆեյսբուքյան էջը: Իսկ պատճառը թերևս այն է, որ նրան պատկանող Հարսնաքար ռեստորանի հայտնի միջադեպից հետո նրա ֆեյսբուքյան էջը լցվել էր բազմաթիվ օգտատերերի գրառումներով, որոնք բողոք էին արտահայտում և կատարվածի համար պատասխան պահանջում Ռուբեն Հայրապետյանից: Իսկ փախուստը հարցի լուծում է^?