11:11 , 22 փետրվար, 2014
Տեսնո՞ւմ եք այս տղամարդուն. մենք ձեզ կներկայացնենք մի քանի պատճառ, թե ինչու է նա աշխարհի լավագույն մարդկանցից մեկը:
99-ամյա այս ծերունու անունը Դոբրի Դոբրևվ է` մարդ, ով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գրեթե ամբողջությամբ կորցրել է իր լսողությունը: Տասնամյակներ շարունակ նա ամեն օր 25 կիլոմետր տարածք է անցնում ձեռքով կարված հագուստով ու կաշվե կոշիկներով` գյուղից հասնելով Բուլղարիայի Սոֆիա քաղաք, որտեղ նա իր օրն անց է կացնում ողորմություն խնդրելով:
Որքան էլ տարօրինակ թվա, Դոբրևը իր համար չի մուրում: Դոբրևը առանձնացել է նյութական աշխարհից ու իրեն նվիրել հոգևորին: Իր մուրած գումարը նա երբեք անձնական կարիքների համար չի օգտագործում:
Ամբողջ գումարը, որը նա հավաքել է ամբողջ այս տարիների ընթացքում (մոտ 40.000եվրո), նվիրաբերել է մանկատներին ու եկեղեցիներին:
Շատերը նրան իր ծննդավայրի անունով «Բեյլովոյի Սուրբ» են կոչում: Այս տարի կլրանա նրա 100-ամյակը:
Ինչպես և կարելի է սպասել, նրան սիրում ու նրա մասին հոգ են տանում բոլորը` անվանելով «Դոբրի պապիկ», ու այս մարդը իր ամբողջ էությամբ բարության մարմնացումն է:
Այնպես որ, եթե ձեզ կյանքում բարի մարդու օրինակ է պետք, ահա և հենց նա:
Եթե միայն բոլորս մի փոքր նրա նման լինեինք՝ աշխարհն ավելի լավ վայր կլիներ:







