Մայդանցիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Կիևի կառավարական թաղամասը


10:16 , 22 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի մայրաքաղաքի կառավարական թաղամասը, որն անվտանգության մարմինների աշխատակիցները լքեցին, իշխանության ու ընդդիմության միջև ձեռք բերված որոշումից հետո, վերահսկողության տակ է վերցրել Եվրամայդանի «ժողովրդական ինքնապաշտպանությունը»:

Ակտիվիստները հսկում են Գերագույն ռադայի և նախարարների շենքն ու ողջ Գրուշևսկի փողոցը: Խորհրդարանի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև «Պրավի սեկտոր» նախաձեռնության ստորաբաժանումը։

Աղբյուրը հայտնում է, որ ցուցարարները հրավիրում են ոստիկաններին միանալ Մայդանի պաշտպանությանը և անցնել ընդդիմության կողմը։

Ցուցարարներին ընդդիմության առաջնորդները կոչ են արել զերծ մնալ անկարգություններից: Իրավիճակը Կիևի կենտրոնում հանգիստ է: