«Հրապարակ». Այսօր Դմիտրի Մեդվեդևի հրավերով Օլիմպիադայի փակմանը մասնակցելու կմեկնի վարչապետ Տիգրան Սարգսյանը


09:08 , 22 փետրվար, 2014

«Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սոչի՝ օլիմպիադայի փակմանը մասնակցելու կմեկնի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ յուր «կուտակային» թիմով. Դավիթ Սարգսյան, Վաչե Գաբրիելյան, Կարինե Մինասյան։

Հայոց «կուտակայինները» պետք է Սոչիում Մեդվեդևի հետ մասնակցեին հոկեյի եզրափակիչ խաղին. Մայդանում պարտվող Ռուսաստանը «հաշվել» էր, որ Ռուսաստանի հավաքականն անպայմանորեն հասնելու է եզրափակիչ, սակայն՝ ավաղ։

Հոկեյը կկոմպենսացվի Սարգսյան-Մեդվեդև հանդիպմամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։