Զառան մխիթարել է Օբամային :)


05:31 , 22 փետրվար, 2014

Նախօրեին Բարաք Օբաման եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գռազ էին եկել Օլիմպիադայում երկու երկրների կանանց եւ տղամարդկանց հոկեյի հավաքականների խաղերի վրա: Երկու օր առաջ կանադուհիները, Սոչիում հաղթելով ամերիկուհիներին, չեմպիոն դարձան, եւ Օբաման ստիպված էր Կանադայում իր դեսպանատանը հրահանգել՝ մի արկղ գարեջուր ուղարկել Կանադայի վարչապետին... Այսօր կանադացիները արդեն տղամարդկանց մրցաշարում հաղթեցին ամերիկացիներին ու մտան եզրափակիչ... Էլի մի արկղ... Ըստ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների՝ այժմ Ամերիկայում վերապատրաստում անցնող Զարուհի Փոստանջյանը զանգահարել է Օբամային եւ մխիթարել՝ «Ոչինչ, ուրիշ երկրների նախագահները շատ ավելի լուրջ բաներ են տարվում»...