Հո խաչն ու բուրվառն առած ամեն տեղ չե՞ն վազում


23:54 , 21 փետրվար, 2014

Հիմա էլի մի քանի սուտ հավատացյալ ու եկեղեցու սուտ պաշտպան պիտի ելնեն իմ դեմ, պիտի հոխորտան, բայց ախր ո՞նց չասեմ՝ հո ամեն ինչ չե՞ն օծում ու օրհնում...
Հո խաչն ու բուրվառն առած ամեն տեղ չե՞ն վազում...
Թե՞ փողի հոտ էին առել, դրա համար շտապել էին մոլն օրհնել, իսկ հետո, պատուհանների հետևը պահված՝ ծիկրակի անել, թե ինչպես է հոտը ոհմակ դարձած՝ հարձակվում տորթի վրա...
Բա էդ տերտեր ու չգիտեմ ինչ կոչվածների սիրտը չցավե՞ց իրենց հոտի, իրենց հավատացյալների համար...
Բա էդ մոլի տիրոջը չասացի՞ն, թե ինչու՞ չես սիրում քո մերձավորին, ինչու՞ ես թալանել նրան ու հիմա փառասիրության տաճար սարքել...