Մարգարիտ Եսայանը՝ ՀԱԿ վարչության անդամին. Եթե նախկին նախագահները ձեզ անձնական խոստումներ են տվել ու չեն կատարել, դա իրենց պրոբլեմն է


23:38 , 21 փետրվար, 2014

Երբ այլ ճար ու հնար չի լինում, մեկ էլ ,մեր ընդդիմադիր որոշ ընկերներ պեղում են ինչ-որ մեկին եւ հետը զրույց են անում: Ասեմ, որ եթե հանրությանը միայն որոշակի դեպքերով հայտնի տիկին Թադեւոսյանը չի ուզում հիշել, կամ <մոռանում է> երկրի նախագահի որեւէ նախընտրական խոստումի կատարում, որոնք , ի դեպ, մշտապես լինում են պետական ծրագրեր, ուզես-չուզես` զարմանում ես, քանի որ նախ` երկրի նախագահի խոստումները, որոնք այո, տրվում են նախընտրական շրջանում եւ որոնք կատարվում են նախագահի պաշտոնավարման ամբողջ ընթացքում, տեսնում են այն մարդիկ ովքեր տարիներ ի վեր բնակվում են , օրինակ, նախագահի նախընտրական խոստումներից մեկի շնորհիվ կառուցված բազմահարկ շենքերում, ովքեր շուտով կապրեն այն նոր բնակարաններում, որոնք կառուցվելու են վթարային շենքերում ապրողների համար...Թվարկումը իմ բուն նպատակը չի, որովհետեւ, կարեւորը փաստն է, ավելի ճիշտ`փաստերը չտեսնելու պատվիրված համառությունը եւ, համառ ընդդիմադիր-ությունը: Ի դեպ, նախագահները, որպես կանոն մասնավոր խոստումներ չեն տալիս, որովհետեւ պաշտոնի բերումով նրանք մասնավոր անձ չեն, իսկ եթե որոշ նախկին նախագահներ եւ նախագահի նախկին թեկնածուներ մասնավոր խոստումներ են տվել տիկնոջը եւ չեն կատարել, դա իրենց պրոբլեմն է: Խորաապես ցավում եմ, որ այսօր էլ արդիական է մնում <քար ա ,մանրից գլորում ենք> սկզբունքը հայոց վաստակավոր ընդդիմության համար:

Զոյա Թադեւոսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: