Մայդանում վերջնագիր են ներկայացրել՝ Յանուկովիչի հրաժարականը՝ մինչ առավոտ


23:26 , 21 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Անկախության մայդանում հավաքված մարդիկ սուլել են ընդդիմության առաջնորդներին, ովքեր եկել են հայտնելու Ուկրաինայի իշխանությունների հետ քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագիր ստորագրելու մասին:

Ինչպես հաղորդում է Украинская правда-ն՝ Մայդանի ցուցարարներից մեկն ընդհատել է Վիտալի Կլիչկոյի ելույթը՝ հայտարարելով, որ եթե նախագահ Յանուկովիչը մինչ փետրվարի 22-ի առավոտյան 10:00-ի դրությամբ հրաժարական չներկայացնի, մարդիկ կգնան զինված հարձակման:

Ցուցարարների մեծ մասը միացել է արված հայտարարությանը, իսկ այդ ընթացքում Մայդանի բեմի մոտ են բերվել Կիևում մահացած ակտիվիստների դագաղները:

Ավելի վաղ «Ավտոմայդան» շարժումը հայտարարել էր, որ չի ընդունի իշխանությունների հետ կնքված որևէ համաձայնագիր կամ պայմանավորվածություն, բացի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ