23:19 , 21 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Սպիտակ տունը ողջունել է կառավարական զորքերի և ցուցարարների միջև արյունահեղ բախումների դադարեցմանն ուղղված համաձայնագիրը, սակայն նախկինի պես պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնիին:
«Այժմ ուշադրության կենտրոնում այս համաձայնագրի իրականացումն է, որին մենք ուշադիր հետևում ենք»,- նշել է Քարնին:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատժամիջոցներ են պատրաստել Ուկրաինայի վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ ցույցերի ժամանակ տասնյակ մարդիկ սպանվեցին: