Եկեղեցին վաղը կարող է ստրիպտիզ կլուբներ օրհնել


22:15 , 21 փետրվար, 2014

Որ եկեղեցին դարձել էր իշխանություններին հնազանդ մի կառույց, էդ վաղուց պարզ էր, բայց որ էս կարգի պարբերաբար ծաղրուծանակի կենթարկվեր, շատ քչերը կպատկերացնեին: Պատկերացրեք. եկեղեցին կազինոներ ու առևտրի կենտրոններ ա օրհնում: Այսինքն` վաղը շատ հանգիստ ստրիպտիզ կլուբներ կարան օրհնեն: Մի՞թե չափազանցնում եմ: Կներեք արտահայտությանս համար, բայց եկեղեցին լրիվ վերածվել ա տրյապկայի: Ըդհանուր պատկերացումն եմ ասում, միտք չունեմ ոչ մեկին անհատապես վիրավորելու: Անկեղծ եմ ասում` ցավում եմ մեր բոլոր ԱԶՆԻՎ հոգևորականների համար: