21:53 , 21 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ոչ կոռեկտ է համարում այն համեմատությունը, որ 2013թ-ին քաղաքապետարանն ու «Երևան» հիմնադրամը միասին մոտ 25-30 մլն դրամ են հատկացրել անօթևանների խնդրի լուծմանը, մինչդեռ միայն թափառող շների դեմ պայքարելու համար քաղաքապետարանը հատկացրել է 220 մլն դրամ։
Tert.am-ի հարցին, թե ամեն դեպքում ի՞նչ սկզբունքով է նման համադրությամբ ընտրվում գումարների հատկացումը, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանը անօթևաններին գումար հատկացրել է՝ որպես բարի կամքի դրսևորում, քանի որ անօթևանների հարցով զբաղվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և բյուջեից գումար է հատկացվում հենց այդ մարմնին խնդրի լուծման համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ