21:47 , 21 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի Վերին Ռադան այսօր, քիչ առաջ, ընդունել է 2004 թվականի Սահմանադրությանն անցնելու մասին օրենք: Այդ որոշմանը կողմ քվեարկել է 386 պատգամավոր, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ 10-ն էլ չեն քվեարկել, փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
Այսօր ավելի վաղ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ նախաձեռնելու է վերադարձ 2004-ի Սահամնադրությանը` երկրի կառավարումը դարձնելով խորհրդարանական և անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ