19:58 , 21 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ուզում ես ունենալ այն, ինչ դեռ չունես` դիմիր վճռական քայլին: Միջազգային ֆինանսական կառույցները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին Հայաստանի անցումը գնահատում են որպես աղքատության կրճատման և տնտեսական խնդիրների լուծման վճռական քայլ: Միացյալ նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին կենսաթոշակային բարեփոխումների լիարժեք իրականացման գործում:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի գլխավոր միջազգային վարկատուներից է: Ավելի քան 100 ծրագրերի միջոցով Հայաստանին մինչև այժմ տրամադրել է մոտ 700 մլն եվրո: Այժմ էլ պատրաստ է աջակցել կենսաթոշակային բարեփոխումներին և կապիտալի շուկայի զարգացմանը:
Կուտակային կենսաթոշակային համակարգին ԱՊՀ-ում առաջինը անցավ Ղազախստանը, նույնիսկ 2008-ի ճգնաժամին կարողացավ կայուն պահել կապիտալի շուկան: Ի տարբերություն Հայաստանի, Ղազախստանում այժմ անխտիր բոլորն են պարտադիր կուտակում ապագա թոշակը` աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից:
Կուտակային համակարգի անհրաժեշտությունը ընդգծում են նաև Լիտվայի մասնագետները: Լիտվայի կուտակային համակարգը 10-ամյա պատմություն ունի:
2 հեղինակավոր ընկերություն են աշխատելու և մրցակցելու մեր ապագա թոշակների կառավարման գործում:
Կուտակային համակարգի օրենքը հավասար է բոլոր տնտեսվարողների համար` առանց բացառության: ՊԵԿ-ն հորդորում է ընկերություններին հաշվետվությունները, որոնցում կա նաև կուտակային համակարգի մասին տողը, ներկայացնել առանց ուշացումների: Իսկ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան էլ հորդորում է համակարգը քննադատելուց առաջ հասկանալ այն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ