19:52 , 21 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն ռադան 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք է ընդունել: Ինչպես հայտնում է INTERFAX-ը՝ համապատասխան օրենքի ընդունման համար քվեարկել է 386 պատգամավոր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը՝ այս օրենքի ընդունումը նախատեսվում է Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագրով, որն ուրբաթ ավելի վաղ ստորագրել էին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը՝ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների աջակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ