Սոչիի օլիմպիական խաղերի դոպինգ սկանդալը նոր թափ է ստանում


21:21 , 21 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներից մեկի (անունը չի հրապարակվում) դոպինգ ստուգումը դրական պատասխան է տվել:

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ արգելված խթանիչներ է օգտագործել ոչ թե 1, այլ 3 մարզիկ: Գերմանիայի Օլիմպիական կոմիտեն առայժմ հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունները, սակայն նախնական տեղեկությունների համաձայն` այդ մարզիկը գերմանացի է:

DPA-ի վարկածով` արգելված խթանիչ է օգտագործել բիաթլոնի Գերմանիայի հավաքականի ներկայացուցիչ Էվի Զախենբախեր-Շտելեն: 33-ամյա մարզուհին Սոչիում մասնակցել է 5 մրցակցությունների: Նշվում են նաև ուկրաինացի դահուկորդի և իտալացի բոբսլեիստի անուններ: