18:49 , 21 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության ներկայացուցիչները երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Reuters-ին հղումով, Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագիրն ստորագրելու մասին որոշումը կայացվել է ուրբաթ առավոտյան՝ նախագահի, ընդդիմության առաջնորդների, Եվրամիության և ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում: ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինն, ով բանակցություններին մասնակցել է որպես ՌԴ ներկայացուցիչ, հրաժարվել է ստորագրել ընդունված փաստաթղթի տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ