18:20 , 21 փետրվար, 2014Այսօր առավոտյան Մայդանի ցուցարարներին են միացել Լվովից ժամանած ոստիկանները, ովքեր անցել են ցուցարարների կողմը: Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի հետ ոստիկանները Մայդանի բեմից ելույթ են ունեցել եւ խոստացել ժողովրդին ամեն գնով պաշտպանել նրանց: Ոստիկանները խոստացել են համարժեք պատասխան տալ, եթե փողոց դուրս եկած ժողովրդի ուղղությամբ լինի անգամ մեկ կրակոց:














