18:12 , 21 փետրվար, 2014«Սիրո կամուրջ»՝ մյուզիքլ, որն իրար կապեց բազում երիտասարդ երգիչների, դերասանների ու պարողների, ներկայացում, որը վերջին ժամանակների ամենաքննարկվողներից է:
Թեև առաջին հայկական մասշտաբային մյուզիքլի պրեմիերայից արդեն երկու ամիս է անցել, մեր հասարակությունը չի դադարում քննարկել դերասանների և երգիչների միջև եղած հարաբերությունները :
Այս անգամ բամբասանքների կիզակետում են հայտնվել Սոնա Ռուբենյանն ու Վլադիրմիր Բարխոյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նրանց սիրային կապը շարունակվում է նաև բեմից դուրս :
ArmՏtar.am-ը փորձեց պարզել այս զույգի միջև եղած կապի, իրենց անձնական կյանքի մանրամասներն ու շրջանառվող լուրերի ճշմարտացիությունը:

Ասեկոսեներ կան, որ Հարութի և Աննայի սերը տեղափոխվել է նաև իրական կյանք, որքանո՞վ են նման խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
Սոնա Ռուբենյան
Այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել։ Ես երբեք այդպիսի խոսկցություններ չեմ լսել։ Մենք ներկայացում ենք խաղում, և այդ ամենը մնում է բեմում, ինչպես յուրաքանչյուր ներկայացման ժամանակ։ Եթե այդպես լիներ, ուրեմն ամեն նոր ներկայացումից հետո դերասանները պետք է ամուսնանային և այդպես շարունակ։

Վլադիմիր Բարխոյան
Ես երբևիցէ հրապարակայնորեն չեմ խոսի իմ անձնականի մասին: Իմ անձնականը իմն է, և միայն ինձ հարազատ մարդիկ և մտերիմ ընկերները կարող են իմանալ այդ մասին:
Սոնա, կգա՞ այն ժամանակը, երբ մենք ձեզ միասին կտեսնենք, քանի որ, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում, հասարկությունը հենց այնպես ոչինչ չի խոսում
Հասարակության երևակայությունը սահմաններ չի ճանաչում, և երբեմն շատ վերացական է հնչում հասարակություն բառը։
Շարունակությունը` այստեղ