ԱՄՆ-ում խաբեբաները ավելի քան 1.8 մլն դոլար են հավաքել իբրև թե Վան Դամի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման համար


20:31 , 21 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Արժեթղթերի և բորսաների հարցերով ամերիկյան հանձնաժողովը տուգանել է Կալիֆոռնիայի 3 բնակչի, ովքեր ավելի քան 1.8 մլն դոլար են ստացել 60 ներդրողներից Ժան-Կլոդ Վան Դամի և Դոնալդ Սազերլենդի մասնակցությամբ գոյություն չունեցող ֆիլմի համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով հանձնաժողովի հաղորդագրությանը:

Կարգավորիչ մարմնի տվյալներով՝ խարդախ սխեման մշակել է լոսանջելեսցի փաստաբան Սեմյուել Բրասլաուն: Նրան օգնել են հանցակիցներ Ստյուարդ Ռևիտն ու Ռենդ Չորտկոֆը: Հանձնաժողովի նյութերի համաձայն՝ Բրասլաուն ստեղծել է Mutual Entertainment և Film Shoot ընկերությունները, որոնք զբաղվել են ֆիլմի նկարահանումների համար միջոցներ հավաքելով:

Չարագործները համոզել են ներդրողներին իրենց տրամադրել 1.8 մլն դոլար՝ «Մարսել» անվանումով ֆիլմի նկարահանման համար: Ֆիլմն այդպես էլ չի նկարահանվել, իսկ գումարն ավազակները կիսել են իրար մեջ: